Պատերազմը նաեւ նյարդերի պայքար է։ Ինչպես հաղթահարել սթրեսը /տեսանյութ/

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը։ Այս ընթացքում անելիքներ շատ կան, բոլոր ճակատներում։ Տվյալ համատեքստում երկու առաջարկություն ունեմ։ 1. ԱԺ-ին առաջարկում եմ Հայաստանի տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն իրականացնել եւ պատերազմի վերսկսման օրը՝ սեպտեմբերի 27-ը, սահմանել որպես Համազգային միասնության օր։ […]
Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ, հաղորդում են Պաշտպանության բանակից։ «Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու […]
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Մի քանի դիտարկում այնուամենայնիվ. Ռուսաստանը Հարավային Կովկասում ամրագրվում է որպես ամենաազդեցիկ խաղացող։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփովություն չի նախատեսվում, ներառյալ Թուրքիայի հնարավոր համանախագահություն։ Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին եւս նախատեսված չէ։ Նշված չէ զորքերի /ադրբեջանականի մասին […]
ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հարավային թևում հակառակորդի ձեռնարկած գրոհները։ Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, հերթական կեղծիքն է», – գրել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պաշտպանության բանակի […]
Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան ստեփանյանը: «Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը», – հայտնում է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման: Նշենք, […]
Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ: Կա մեկ զոհ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ուղղելով ավելի վաղ իր կողմից արված գրառումն առ այն, որ հրթիռային հարվածներ են հասցվել Կապանին: […]