21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 9, 2020

Աննա Հակոբյանը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Ռանչպարում ապաստանած արցախցիներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար սնունդն ու հագուստը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը ծանոթացել է, թե ինչպես և ինչ ժամկետներում է տրամադրվում օգնությունը: Վարչապետի տիկինը եղել է նաև Ռանչպար համայնքում, որտեղ […]

Օրենքների նախագծերի այս փաթեթը չի՞ հակասում ՀՀ սահմանադրությանը, չի՞ սպառնում առհասարակ ազատ մամուլի գոյությանը

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ սեպտեմբերի 27-ին «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման վերաբերյալ կարծիք հայտնելու համար։ Նշենք, որ այդ որոշմամբ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` […]

Չնայած որոշակի դիրքեր կորցրեցինք, բայց ադրբեջանական լայնածավալ հարձակման թափը՝ երկու ուղղություններով, տապալվել է․ Արծրուն Հովհաննիսյան /Ուղիղ/

Այսօրվա բանակցությունների [ԱԳՆ-ների հանդիպման] ընթացքում մարտական գործողությունները բոլոր ճակատներում և բոլոր ձևերով շարունակվում են առանց որևէ տարբերության, տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, թե գիշերվա ընթացքում մարտերը նույնպես շարունակվում են, պարզապես առավոտյան դրանք ավելի ակտիվանում են։ Հովհաննիսյանի խոսքով՝ ինքն այսօր իր աչքով ականատես է եղել, թե ինչպես է կրկնակի հրթիռակոծվել Ստեփանակերտը։   

Ի՞նչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը. La Republica

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Republica պարբերականին: Լրագրողի հարցին, թե ինչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը, վարչապետը պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել: Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր […]

Բարբարոսները խփում են մեր եկեղեցուն, որովհետև գիտեն , որ հայերի ուժն Աստծուց է գալիս

Բարբարոսները խփում են մեր եկեղեցուն, որովհետև գիտեն , որ հայերի ուժն Աստծուց է գալիս։ Որովհետև չեն կարողանում բացատրել, թե ինչպես է այս փոքր ազգը հաղթականորեն դիմակայում 100 միլիոնանոց թուրք-ադրբեջանական տանդեմին։ Որովհետև գիտեն, որ մեր աղոթքները գործում են։ Ու սա մեզ համար նշան պիտի լինի հաղթության, որ Աստված ուժ է տալիս Հայոց զորքին , ու իրենք […]

Շուշիի սուրբ Ղազանչեցոցը այսուհետ էլ կշարունակի տարածել իր օրհնությունը մեր ժողովրդի վրա

«Ղազանչեցոցը, իբրև խորհրդանիշ արցախահայության ազատատենչ ոգու և Արցախի վերածննդի, անխորտակելի է և ինչպես անցյալում, այսուհետ ևս շարունակելու է իր օրհնությունը տարածյալ պահել մեր ժողովրդի վրա և վկայել Արցախի մեր քաջարի զավակների ազատ ու անկախ ապրելու կամքն ու վճռականությունը, լավատեսությունը գալիքի նկատմամբ»։ (Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս 08.10.2020)   Shoghakat TV / Շողակաթ ՀԸ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի