07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը. La Republica

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Republica պարբերականին: Լրագրողի հարցին, թե ինչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը, վարչապետը պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել: Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը: Բաքուն ցանկանում է նորից վերադառնալ 1991 թվականի անկախության, պատերազմից առաջ եղած ստատուս քվոյին»:

Փաշինյանը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն այսօր ստիպված են պաշտպանել կյանքի իրենց իրավունքը: «Անշուշտ, անհրաժեշտ է միջազգային հանրության ներգրավվածությունը, այլապես ջիհադիստական սպառնալիքը կտարածվի ամենուրեք, քանի որ վստահ եմ, որ ադրբեջանցիներն ի վիճակի չեն հսկել Անկարայի կողմից նրանց կցած իսլամիստներին: Մեր հետախուզական տվյալների համաձայն, երբ նրանք ժամանել են Ադրբեջան, նախ և առաջ փորձել են արգելել ալկոհոլի վաճառքը և շարիաթի կանոններ մտցնել»,- ասել է Փաշինյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ