Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»։ Հիշեցնենք, Բաքվի բռնապետը հայտարարել է, թե գրավել է Հադրութը։
Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարարները հանդիպում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով։ Հանդիպման օրակարգում ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:
Հակառակորդը կրկին հրթիռային հարված է հասցրել Ստեփանակերտին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը ևս մեկնեց ռազմաճակատ։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 08-ի ինչպես այլ գործիչների, Մենուա Հարությունյանին ևս հրավիրվել էր ոստիկանություն՝ ֆեյսբուքյան գրառման համար։
Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեր հրետանու անվրեպ հարվածներից հետո թշնամու շարքերում նահանջի համար ասկյար չի մնացել»:
«Ադեկվադ» կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումը. «13 օր կապի բացակայությունից հետո քիչ առաջ առաջնագծից զանգահարեց Արթուր Դանիելյանը և փոխանցեց հետևյալը. «Վերջին օրերին Ադրբեջանը սկսել է լուրջ գրոհ հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն թե´ մարդկային, թե´ տեխնիկայի մեծ կորուստներով հետ է շպրտվել հայկական զինուժի կողմից։ Սա հաջողվում է անել նաև այն պատճառով, որ մենք բոլորս մի բռունցք ենք […]
Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 30-ին շրջաբերականով հորդոր ուղղեց աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպելու հանգանակություններ՝ ի զորակցություն Արցախի։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հայրապետական կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արդեն ստացվում են հանգանակված նվիրատվություններ, որոնք կփոխանցվեն «Հայաստան» համահայկական […]
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն ժամանել է Մոսկվա: Նախարար Մնացականյանը ՌԴ մայրաքաղաքում է՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցություններին: Հանդիպման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ԱԳ նախարարների հետ Պուտինի […]