21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2020

Լավ է, որ բոլորիդ աչքերը բացվում են։ Վատ է, որ դրա գինը 5000 զավակի կյանքն էր եւ 10 000 ք կմ Հայրենիքը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ապագա իշխանության նկատմամբ ես ունեմ հստակ անձնական մոտեցում.   Ես ուզում եմ իմ երկրում այնպիսի իշխանություն, որի դեպքում մտքովս անգամ չի անցնի, որ ես իրենցից լավ կաշխատեմ ու ես պիտի լինեմ իշխանության։   Երբ ոմանք ինձ գրում են. բա վլաստը խի տվիք «սրան», պատասխանում եմ. […]

Պահանջում եմ վարչապետից մեմուարներ գրելու փոխարեն հրապարակել իմ ապագան կանխորոշող փաստաթուղթը պաշտոնական կնիք ստորագրությամբ

Վերջապես մենք իրավունք ունենք իմանալ թե ինչի տակ են ստորագրել մեր անունից ու առանց մեր գիտության, սա մեր ու մեր երեխաների երկիրն է, էս երկիրն ապրեցնողը, լցնողը, զինվորն ու կռվողը մենք ենք։ Մենք, որ այս երկրում երեխա ենք ունենում, ծնող թաղում, բույն հյուսում, բոլոր հետեւնանքները մենք ենք կրելու, մեր երեխաների ճակատագրի հետ չփորձվեք խաղալ, մեր […]

«5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով»

Այսօր ՀՀ Վարչական դատարանը բավարարել է 5-րդ ալիքի ներկայացուցիչների խմբի՝ Արամ Վարդևանյանի գլխավորությամբ ներկայացված հայցադիմումը։ Այս մասին հայտնում է «5-րդ ալիք»-ի հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:  «Դատարանը անվավեր է ճանաչել 17․07․2020 թվականին Ոստիկանության կայացրած որոշումը, իբրև դիմակ չկրելու վերաբերյալ։ Ոստիկանությունը դրանով միջամտել է ԶԼՄ-ի անկախությանը և փորձել էր լռեցնել 5-րդ ալիքին։ Այդպիսի փորձեր շատերն են […]

Քաղաքացիների վրա հարձակված՝ իլհամ ալիևի երևանյան աջակիցների թվում ճանաչել են Կենտրոնի թաղապետի մորը

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը դիմել է իրավապահներին: «Ի գիտություն իրավապահների։ Հենց նոր ինձ տեղեկացրեցին, որ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակված՝ իլհամ ալիևի երևանյան աջակիցների թվում ճանաչել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը։ Ստուգե՛ք, խնդրեմ, այս տեղեկությունը»,- գրել է Մելիքյանը։  

Այո´, մենք ունենք կյանքից վիրավորվածների ու մերժվածների իշխանություն: Ժողովուրդը լավ խոսք ունի` բոշան փաշա չի դառնում

Այն, ինչ տեղի է ունենում այս պահին Երևանի փողոցներում, այն լկտի պահվածքը, որ ցուցադրում է «ոստիկանը» անթույլատրելի է նույնիսկ ամենահետամնաց երկրում: Հյուսիսային Կորեայի ու բռնապետ նախագահի վրա դեռ ապշողներ կա՞ն: Հայաստանում այլևս տիրում է իշխանության կողմից ներմուծած ամենաթողության մթնոլորտ, բանդաներ, անհայտ ծագման ոստիկաններ… Այն, ինչին ունակ է գործող իշխանությունը բացի դավաճան լինելուց, քաոս ստեղծելն է, […]

Սյունիքի մարզից Մեղրիի 4 գյուղ 2000 քառակուսի , գումարած Կապանի օդանավակայանը այսօր հանձնում են թուրքին

Սյունիքի մարզից Մեղրիի 4 գյուղ 2000 քառակուսի , գումարած Կապանի օդանավակայանը այսօր հանձնում են թուրքին գո՞հ եք զոմբիներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սարգիս Տեր-Եսայանը:  

Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնում

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը տիկին Ռիտա Սարգսյանի կյանքից անժամանակ հեռանալու օրվանից ի վեր նախագահ Սերժ Սարգսյանի անունով բազմաթիվ ցավակցություններ է ստացել գրասենյակի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով: Նախագահ Սարգսյանը այսօր ևս` տիկին Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր և հեռախոսազանգեր է ստացել: Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնում բոլորին՝ իր ընտանիքի համար անդառնալի և ծանր կորստյան պահին […]

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 5֊12֊րդ դասարաններում վերսկսում է առկա ուսուցումը

Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 5֊12֊րդ դասարաններում  վերսկսում է առկա ուսուցումը։ Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը  ՀՀ առողջապահության նախարարության հետ մեկտեղ որոշում է կայացրել  սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա կրթություն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների  նաեւ 5-12-րդ դասարանների  սովորողների  համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի […]

Միթե՞ պարտության դառը համը, պետք չիմացության մատնի, այն գերմարդկային ճիգերը, որոնք գործադրել են մեր 18ամյա հերոսները

Միթե՞ պարտության դառը համը, պետք չիմացության մատնի, այն գերմարդկային ճիգերը, որոնք գործադրել են մեր 18ամյա հերոսները։ Ազգը ազգ կոչվելու իրավունք չունի, եթե չի ճանաչում իր հերոսներին, եթե չի գնահատում իր լավագույն որդիների սխրանքները։ Եկեք ճանաչենք մեր հերոսներին։ Եղբայրս է՝ Արենը, մեկը այն բազմաթիվ 18ամյա արիներից, ում նոր կյանք մտնելու փուլը սկսվեց արյունով։ Ծառայել է Ջրականի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի