09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Միթե՞ պարտության դառը համը, պետք չիմացության մատնի, այն գերմարդկային ճիգերը, որոնք գործադրել են մեր 18ամյա հերոսները

Միթե՞ պարտության դառը համը, պետք չիմացության մատնի, այն գերմարդկային ճիգերը, որոնք գործադրել են մեր 18ամյա հերոսները։
Ազգը ազգ կոչվելու իրավունք չունի, եթե չի ճանաչում իր հերոսներին, եթե չի գնահատում իր լավագույն որդիների սխրանքները։
Եկեք ճանաչենք մեր հերոսներին։

Եղբայրս է՝ Արենը, մեկը այն բազմաթիվ 18ամյա արիներից, ում նոր կյանք մտնելու փուլը սկսվեց արյունով։ Ծառայել է Ջրականի (Ջաբրաիլ) զորամասում, մասնակցել Հադրութի, Կարմիր Շուկայի, Շոշ գյուղի և Մարտունու ինքնապատըպանական մարտերին և չնայած 4 ամսվա ծառայող լինելուն, ստացել է սերժանտի կոչում և սկսել ղեկավարել 25 հոգանոց դասակ։

Նոյեմբերի 8-ին,Մարտունու շրջանում, փախուստի են մատնել թշնամուն՝ շրջափակումից ազատելով 25 հոգանոց մեր ջոկատը։
Այժմ էլ շարունակում է ծառայությունը մարտական դիրքերում և ներկայացվել է արիության մեդալի համար։

Գառնիկ Սաղաթելյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ