Ես հիմա ճի՞շտ եմ հասկանում, որ ՀՀ ԱԺ պատգամավորն ի լուր աշխարհի բացահայտեց հայկական ուժերի նախապատրաստվող գործողությունը՞։ Գժվե՞լ ա։ [Դեմքիս թռնողներին. այ իդիոտներ, պաշտոնյան (!) գրառում է արել, հազարավոր մարդիկ լայքել ու տարածում են, դուք եկել իմ դեմքի՞ն եք թռնում] Այս մասին գրում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանի մոտակայքում՝ ՀՀ Երասխ բնակավայրի օդային տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռի խոցման փաստը։ Նշվում է, որ անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը՝ ստացել միջին ծանրության վնասվածքներ:
Wargonzo նախագծի աղբյուրները հաստատում են, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի սահմանին։ Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի է դարձել, որ . Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական ուժային կառույցների աղբյուրը: «Ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։ Այն ընկել է Հայաստանի տարածքում», – ասաց մեր աղբյուրը։ Նշենք, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մտնում է Ադրբեջանի […]
«Շուշին ամբողջությամբ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է ». այս մասին Slaq.am-ի հետ զրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը. Իր խոսքում գեներալը կոչ արեց երկրի իշխանություններին ժողովրդին մատուցել միայն ճշմարտությունը . «Ավելի լավ է լսել դառը ճշմարտությունը, քան՝ մանիպուլյացիաներ անել »,- ընդգծեց Վիտալի Բալասանյանը.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժեր, մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու հայկական երկու պետություններին ուղղված թուրքադրբեջանական ագրեսիան: Պատերազմական այս օրերին քաղաքական, դիվանագիտական և ռազմական ճակատներում բեկում մտցնելու հորդորով իշխանություններին ենք ներկայացրել բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում իրավիճակի շտկմանն ուղղված հանդիպումների առաջարկներ, որոնք մնացել են անպատասխան և չիրագործված: Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և […]
Շուշիի համար մարտերը շարունակվում են, այս մասին ֆեյսբուքյան հանրագրում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Մամուլում տեղ գտած հրապարակումները իրականությունից այնքան հեռու են՝ ինչքան թուրքերը բարեկրթությունից։ Մեր մասով ինչ գրվել է՝ բանահյուսություն էլ չի, այլ լկտի սուտ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Քննարկումներն ընթացքի մեջ են, քաղաքական ուժերն իրենց կարծիքներն են հայտնում։ Երբ վերջնական բան լինի ու հայտարարի […]
Սիրելի ՛ հայրենակիցներ Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ: Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը: Հայ ժողովուրդը […]