22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 9, 2020

Ի՞նչ է Պուտինը քննարկել Էրդողանի հետ Արցախի հարցով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ վերջինս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության հարցը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Ղարաբաղի հարցով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Շաբաթ օրը մենք հայտնել ենք թեմաների մասին, որոնք քննարկվել են Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցի […]

«Մարզահամերգային համալիրի տարածքում հիվանդին հոսպիտալացնելը համարժեք է նրան տանը թողնելուն». Արսեն Թորոսյան

Ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Մարզահամերգային համալիրի տարածքը, որտեղ ամիսներ առաջ մահճակալներ էին տեղադրվել կորոնավիրուսով վարակվածների բուժման համար, նպատակահարմար չէ օգտագործել։ «Նպատակահարմար չէ օգտագործել, որովհետև անձնակազմի, թթվածնի և այդ ամեն ինչի ինֆաստրուկտուրայի առկայությունը շատ ավելի կարևոր է։ Համալիրի տարածքում հիվանդին հոսպիտալացնելը համարժեք է նրան տանը թողնելուն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։ Հարցին՝ եթե համալիրի […]

Շարունակելու ենք սարսափելի գին վճարել, ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, մինչեւ դա հասկանանք

Ստեփան Դանիելյանը գրում է. Իրավիճակը սթափ չենք գնահատում ____ Ոչ մի անձ, կամ քաղաքական ուժ, որն իր առջեւ միայն իշխանություն վերցնելու խնդիր ունի, չի համաձայնվի այս իրավիճակում դա անել։ Քաղաքական ցինիզմից ելնելով, կսպասի ելքին ու պատասխանատվությունը դնելով իշխող “քաղաքական” ղեկավարության վրա, նրան ջախջախելով կգա իշխանության։ Սա ասում եմ, որ մի կողմ դրվի այն տեսակետը, որ […]

«Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ համախմբեն աշխարհի բոլոր հայերին»․ Կարեն Օհանջանյան

«Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ համախմբեն աշխարհի բոլոր հայերին: Եվ դա, առաջին հերթին, պետք է վերաբերվի երկրի տնտեսության արդիականացման քաղաքականությանը և հզոր ռազմական ինդուստրիայի ստեղծման նպատակով երկրի գիտական ներուժի ուժեղացմանը՝ ուղղված հայկական շահերի պաշտպանությանը […]

«Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում»

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիից բացի, կարևոր են նաև այլ ուղղության մարտերը։ Թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու ուղղությամբ, Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա և այլ տեղերում։ Բոլոր հատվածների մարտերն էլ չափազանց կարևոր են»։  

Արյունաբանական կենտրոնին դարձյալ արյուն է անհրաժեշտ

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից տեղեկացնում են, որ Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը:   «Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: Առավել անհրաժեշտ են ստորև նշված արյան խմբերը. O(I) rh- (1-ին բացասական), B(III) RH+ (3-րդ դրական) B(III) rh- (3-րդ բացասական), AB(IV) RH+ (4-րդ դրական), AB(IV) rh- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի