Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, նախկինները թուրքին ծնկի են բերել. Շարմազանովը՝ Լենա Նազարյանին
Ձեր գլխին չի կոտրվել, էդ դուք եք ձեր ու ժողովրդի գլխին կոտրել։ Ես պատերազմից մի օր առաջ ասել եմ, որ բորշը եփել է Նիկոլը, ջարման կքաշի ժողովուրդը։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե նախկին իշխանություններն «իրենց անվանում էին […]