22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 24, 2020

Ղարաբաղի վերաբերյալ բոլոր պարտավորությունները լիովին կատարվում են. Լավրով

Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների կողմերը բոլոր պարտավորություններն ամբողջությամբ կատարում են:   Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Իմ քայլի» պատգամավորներ են գործուղվել Մոսկվա

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ գործուղվել են Մոսկվա։ Այս մասին համապատասխան կարգադրությունն ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ըստ կարգադրության՝ Ռուսաստան են գործուղվել «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ։ ««Միացյալ Ռուսաստան» կուսակցության բարձր խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար 2020 թվականի նոյեմբերի 22-24-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, […]

Մարդը սրանց համար ոչինչ է. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մարդը սրանց համար ոչինչ է   Խայտառակ կապտուլյացիայի թուղթը ստորագրում է, Արցախն ու հայի 30 տարիների ձեռքբերումները տալիս է թուրքին եւ աչքն էլ չի թարթում․.․Իսկ մարդու մասին առհասարակ չի մտածում, դրա հիմար մտքովն անգամ չի անցնում հստակեցնել՝ ինչ է լինելու գերի ընկած զինվորների […]

«Վաղ՝ նոյեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համաձայն, հայկական կողմը Քարվաճառը կհանձնի թշնամուն»

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղ՝ նոյեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համաձայն, հայկական կողմը Քարվաճառը կհանձնի թշնամուն: Արցախի մուտքն ազդարարող ցուցանակն ապամոնտաժվում է»:

«Վարչապետի հետ հանդիպումը ոչ թե չգոհացրեց, բայց չբավարարեց էլ». Անհետ կորածների հարազատները ՌԴ դեսպանության դիմաց են

Անհետ կորած զինծառայողների ծնողները հավաքվել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության դիմաց՝ իրենց երեխաների ճակատագրի վերաբերյալ պատասխաններ ակնկալելով ՌԴ իշխանություններից։ «Ուղերձս մեր հայ ազգի ներկայացուցիչներին՝ գտնել այլ տարբերակներ այս մարդկանց օգնելու, ժողովրդի լեզվով ասեմ՝ լավ տղերքին եմ ասում, թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի: Այն մարդիկ, ովքեր ունեն հնարավորություն մեր ժողովրդին, մեր ազգին, էս սգավոր ծնողներին օգուտ տալու ինչ-որ ձևով (կարող […]

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ազատման դիմում է ներկայացրել

Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարության խոսնակ Աննա Օհանյանը: «Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը»,- գրել է նա:

Հիմարների մի մեծ բազմություն շարունակում է ապրել այնպես, կարծես թե ոչինչ չի եղել. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին  փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ոչ մի պատմություն, ոչ մի բարոյական նորմ, ոչ մի քաղաքական տրամաբանություն, ոչ մի սիլլոգիզմ չկա այն մասին, որ.   1. Խայտառակ կապիտուլյացիա ստորագրած պետության գլուխը՝ նախագահը մամուլից իմանա դրա մասին, և դա համարվի նորմալ։   2. Կռվող բանակի թիկունքում կասկածելի դավադրությամբ ու դավաճանությամբ […]

Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին. Վահրամ Միրաքյան

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նոյեմբերի 21-ին կառավարության որոշումը դուրս եկավ, ըստ որի` նշվում էր Ադրբեջանի օկուպացված կամ խաղաղ ճանապարհով Ադրբեջանին հանձնվող հայկական բնակավայրերի ցանկը: Այս որոշման խնդիրներն են. 1. Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին: Կառավարության որոշման մեջ նշված են […]

Հայկական մեծ վերակառուցում․ Վահե Հովհաննիսյանի հոդվածը

Առաջարկում եմ ոչիշխանական համակարգերին, հանրային շրջանակներին՝ չսևեռվել Ն. Փաշինյանի հրաժարականի վրա։ Դա այլևս զուտ տեխնիկական խնդիր է, որն անպայման լուծվելու է։ Փոխարենը՝ սկսել գրագետ քննարկումները՝ Հայաստանի գալիք հեռանկարի շուրջ։ Սա թույլ կտա՝ ավելի արագ մտնել փաստարկված ռացիոնալ դաշտ, թույլ կտա՝ ակտիվացնել հասարակության գրագետ շերտերին, և մենք այդ դեպքում կարձանագրենք, թե սպասվածից ինչքա´ն հեշտ և արագ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի