Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ԱԱԾ
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը։ Իշխան Սաղաթելյանը համաձայնել է ներկայանալ ԱԱԾ։ «Ես կգամ, բայց խոստանում եմ, որ վաղը միասին գնալու ենք Նիկոլի հետևից», – իրեն ԱԱԾ հրավիրող փոխգնդապեսին ասաց Իշխան Սաղաթելյանը։