12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Արցախի հարցում ներում չի լինելու․ Ոչ մեկին։ Ոչ դավաճանին։ Ոչ նրա սպասարկուներին։ Ոչ էլ «երջանիկ մոլորյալներին»»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե հայտնաբերեք, որ այլեւս ընկերներիս ցանկում չեք, կամ արգելափակված եք, ասեմ միանգամից։

Արցախի հարցում իրականացված դավադրությունը արդարացնող, այն պաշտպանող, ուղեղն ու խիղճը անջատած մարդիկ անգամ վիրտուալ տարածքում իմ կողքը լինել չեն կարող։

Կարող եմ լսել կարծիքներ գլոբալ տաքացման, կորոնավիրուսային պատվաստանյութի, քվանտային ֆիզիկայի եւ «թալանչիների» մասին։

Սակայն Արցախի հարցում ոչ մի նեյնիմ-նեյնիմ անելու ցանկություն չունեմ։ Նման մարդկանց հետ շփվելու ցանկություն չունեմ։

Ես անգամ իմ անձի եւ ընտանիքիս հանդեպ շատերի թավշյա վնգստոցը մեծահոգաբար անտեսեցի։

Բայց Արցախի հարցում ներում չի լինելու։

Ոչ մեկին։ Ոչ դավաճանին։ Ոչ նրա սպասարկուներին։ Ոչ էլ «երջանիկ մոլորյալներին»»։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ