20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 11, 2020

Վարչապետը պետք է հրաժարական տա, իշխող ուժը վարչապետի ԺՊ ընտրի եւ նշանակվեն արտահերթ ընտրություններ․ Արսեն Ջուլֆալակյան

Վարչապետը (ով նաեւ ի պաշտոնե գերագույն հրամանատարն էր պատերազմի օրերին…), կամավոր հրաժարական է տալիս՝ ընդունելով իր մեղքի բաժինը։ Իշխող քաղաքական թիմն ընտրում է իր շարքերից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ հնարավորինս սեղմ ժամկետում նշանակում արտահերթ ընտրություններ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։ Նա մասնավորապես գրել է․ «Ի՞նչ է […]

ԱԱԾ-ն իր հրավերը Սերժ Սարգսյանին անորոշ ժամանակով հետաձգել է. երրորդ նախագահի գրասենյակ

Ազգային անվտանգության ծառայությունն իր հրավերը ՀՀ երրորդ նախագահին անորոշ ժամանակով հետաձգել է: Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։ Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հայտնել էր, որ ԱԱԾ-ն երրորդ նախագահին հրավիրել է ԱԱԾ։

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ

Միջոցառան ավարտից հետո ներկայանալու եմ ԱԱԾ և տալու եմ համապատասխան պարզաբանում, հանրահավաքին հաջորդած երթի ժամանակ ի պատասխան լրագրողների՝ ԱԱԾ հրավիրվելու մասին հարցին, ասաց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Ցուցարարները կառավարության շենքից շարժվեցին դեպի ԱԺ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի դուրս եկած քաղաքացիներն այս պահին կառավարության շենքի դիմացից շարժվում են դեպի խորհրդարան: Ինչպես հայտարարեց հանրահավաքի կազմակերպիչներից դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանն, իրենց նպատակն է պահանջել մոտակա ժամերին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Նա միաժամանակ ընդգծեց, որ վարչապետի հրաժարականի երկու հնարավորություն կա՝ կամ ինքնակամ հրաժարականի ներկայացում կամ նույնօրինակ գործընթաց՝ ԱԺ արտահերթ նիստի […]

Անբարոյականություն է ասել, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, նշանակում է ծաղրել բանակին. Վիտալի Բալասանյան

Հայրենակիցներ, ասել այն մասին , որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը: «Պարզապես անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին: Շուշին պետք է պաշտպաներ […]

«Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ… Այն, ինչ այս պահին կատարվում է Ազատության հրապարակում, չափազանց մտահոգիչ է, հղի` ծանր հետևանքներով: Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար: ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Նիկոլին քշելը նշանակում է` չհամաձայնել կապիտուլյացիայի». Վազգեն Մանուկյան

«Վերնատուն» հասարակական-քաղաքական միավորման անդամ Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այս դավաճանությունն արվել է 2,5 տարվա ընթացքում։ «Ձեր աչքի առջև քանդվում է Արցախի բանակը, Ձեր աչքի առաջ մենք կորցրեցինք մեր բոլոր դաշնակիցներին։ Եթե մենք Նիկոլին չքշենք, դա նշանակում է, որ մեր ժողովուրդն արժանապատվություն չունի, Նիկոլին քշելը դա մեր արժանապատվությունն […]

Եթե Փաշինյանը մնա իշխանության՝ վստա՞հ եք, որ վաղը Երևանը չի տալու. Հրանտ Բագրատյան

1992-1994թթ. Արցախի 4400 կմ/ք-ին գումարվել է 8200 ք կմ և դարձել է 12.600 քառ. կմ., հիմա 10 100 տրվում է թուրքրերին, մնում 2500-ը, ցույցի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա ասաց. «Այս հետքը երկու տարի առաջ երևում էր, երբ հարձակվում էր դաշնակիցների, նախկին զինվորականների վրա: Այս տարի հոկտեմբերի 8-ին, երբ մարտերը գնում էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի