27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Նիկոլին քշելը նշանակում է` չհամաձայնել կապիտուլյացիայի». Վազգեն Մանուկյան

«Վերնատուն» հասարակական-քաղաքական միավորման անդամ Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում ընթացող «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ այս դավաճանությունն արվել է 2,5 տարվա ընթացքում։

«Ձեր աչքի առջև քանդվում է Արցախի բանակը, Ձեր աչքի առաջ մենք կորցրեցինք մեր բոլոր դաշնակիցներին։ Եթե մենք Նիկոլին չքշենք, դա նշանակում է, որ մեր ժողովուրդն արժանապատվություն չունի, Նիկոլին քշելը դա մեր արժանապատվությունն է։ Նիկոլին քշելը նշանակում է՝ չհամաձայնել կապիտուլյացիայի։ Մեկ խնդիր կա՝ Նիկոլին քշել, քշել ամեն գնով»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ