Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից ավելին (զոհվել եւ վիրավորվել են), իսկ առաջիկայում ավելի վճռական պայքար ենք մղելու՝ ողջ մնացածներին ամբողջությամբ վերացնելու ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր ուշագրավ հայտարարություն է […]
Քիչ առաջ Ադրբեջանի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ստեփանակերտը։ Այս մասին հայտնում է հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Նախնական տվյալներով Ստեփանակերտում կա մեկ վիրավոր: Ադրբեջանաթուրքական ուժերը «Սմերչ» կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Լուսակարիչ`Դավիթ Ղահրամանյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագիծ) տեղի ունեցած և շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ-ի ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական <<դժոխք>> են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում՝ ոչնչացնելով թշնամական ահաբեկչական խմբավորումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու զրահապատ ավտոշարասյուն: Նշված տեղեկատվությունը հակառակորդի քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել:
Պրն. վարչապետ, Հայ ժողովուրդն այսօր գոյապահպանական լրջագույն մարտահրավերի առջև է կանգնած: Իրավիճակն օրհասական է. պատերազմական գործողությունները՝ լայնամասշտաբ, զոհերն ու կորուստները՝ ծանր ու ցավալի: Հայ մտավորականների ներքոստորագրյալ համախմբումը համոզված է, որ այս ճակատագրական պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է հստակ և նպատակաուղղված քայլեր ձեռնարկել՝ արտաքին քաղաքական և դիվանագիտական ջանքերնառավելագույնս արդյունավորելու, ինչպես նաև ռազմական իրավիճակում կտրուկ բեկում […]
«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով արցախաադրբեջանական պատերազմական իրավիճակին, այդ թվում, թե երբ այն կավարտվի, Արցախյան առաջին պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) նման գնահատական հնչեցրեց. ԷՐԴՈՂԱՆԸ ԱԶԱՐՏԻ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ – Շատ դժվար է ասել, թե երբ կավարտվի այս պատերազմը: Բայց հստակ է մի բան` այունոտ, ցավոտ, բայց հաղթանակը մերն է լինելու: Մենք այսօր կռվում ենք մի […]