22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շուշիի առաջ գտնվող թշնամին լրիվ ուրիշ նպատակ ունի․ Կոմանդոս

«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով արցախաադրբեջանական պատերազմական իրավիճակին, այդ թվում, թե երբ այն կավարտվի, Արցախյան առաջին պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) նման գնահատական հնչեցրեց.

ԷՐԴՈՂԱՆԸ ԱԶԱՐՏԻ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ

– Շատ դժվար է ասել, թե երբ կավարտվի այս պատերազմը: Բայց հստակ է մի բան` այունոտ, ցավոտ, բայց հաղթանակը մերն է լինելու: Մենք այսօր կռվում ենք մի քանի պետությունների դեմ, իսկ այս պատերազմի գլխավոր հովանավորի ծրագիրը մեկն է՝ հայաթափել Արցախը, ոչնչացնել առաջին քրիստոնյա ժողովրդին: Ակնհայտ է, որ Էրդողանը ձգտում է հասնել 1915 թվականին, ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, բայց… Ա՛յ, այդ բայցը շատ կարեւոր է: Ուզում է, բայց չի հաջողվելու, որովհետեւ մենք զիջելու հայրենիք չունենք, մեր հայրենի հողը թաթախված է մեր հերոս տղերքի արյունով, որը նոր ուժ է տալիս՝ հաղթելու ու առաջ շարժվելու համար: Իհարկե, հեշտ չի լինելու, որովհետեւ Էրդողանն ազարտի մեջ է ընկել, ոչ ոքի չի լսում: Անգամ հումանիտար հրադադարներն են խախտում, ինչ ասես նման մարդկանց: Այդ իսկ պատճառով դժվար է ասել, թե երբ կավարտվի այս պատերազմը: Հիմա մենք պատրաստվում ենք նոր հուժկու հարվածի, որ իրենք խելքի գան ու նստեն բանակցային սեղանի շուրջ: Առիթից օգտվելով` ուզում եմ խոնարհվել մեր հերոս տղերքի առջեւ, այն, ինչ անում եք Դուք, մենք երբեք չենք կարող փոխհատուցել՝ արժանի Ձեր կատարած սխրանքներին: Դուք կռվում եք  իննսուն միլիոնանոց բանակի դեմ ու արժանի հակահարված տալիս: Հպարտանում եմ  ձեզանով բալեքս, թոռներս, հայ ազգի հերոսներ, էսօր Դուք եք մեր պաշտպանները:

– Պարոն գեներալ Դուք Շուշիի ազատագրման հրամանատարն եք եղել եւ քաջ գիտեք ցանկացած մանրուք: Ի՞նչ եք կարծում, թշնամուն կհաջողվի՞ հասնել իր նպատակին:

– Թուրքիան ամեն բան անում է նպատակին հասնելու համար, եւ իրավիճակն իսկապես վտանգավոր է: Բայց Շուշիի առաջ գտնվող թշնամին լրիվ ուրիշ նպատակ ունի: Այսօր թշնամին հետախուզություն է իրականացնում Շուշիի մոտ անտառներում, ձորերում, զենք ու զինամթերք է տեղափոխում` այդկերպ պատրաստվելով հատուկ գործողություների: Բայց դա իրենց չի հաջողվելու: Եթե նրանք այդքան հզոր լինեին, վաղուց իրենց գործողություններն արած կլինեին: Սակայն թե՛ ադրբեջանցի զինյալներին, թե՛ նրանց իսլամիստ տեռորիստներին սարսափեցնում է հայերի վրեժխնդրությունը, հայրենասիրությունը: Վտանգը այնքանով է դեռ ռեալ, որ մեր տղաները պետք է ջանք գործադրեն, որպեսզի իրենց գործողություններով հնարավորինս արագ մաքրեն թշնամու լարած թակարդները, ու հիմա հենց դա են անում:

ԷՐԴՈՂԱՆ, ՀԻՇԻՐ, ՔԵԶ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆՆ Է ԴԱՏԵԼՈՒ

– Պարոն գեներալ, ունե՞ք խոսք ուղղված հակառակորդին, այս պատերազմը հովանավորողներին:

– Էրդողան, դու մարդ չես: Ընդհանրապես ամեն մարդ արած ունենում է դրական եւ բացասական կողմեր, սակայն էդ մարդը ոչ մի դրական կողմ չունի: Ինքն իր ազգին է ճնշում, սպառնում, իր զինվորականներին է սպառնում. ինչ ասես էդ տեսակ մարդուն: Էրդողանի մեջ ամփոփված է Գեբելսի ծրագիրը, նրա միակ դասախոսը Գեբելսն է, դրա համար նրա քայլերը ոչնչով չեն տարբերվում Հիտլերից: Էրդողան, հիշիր, քեզ մարդկությունն է դատելու, քո իսկ ժողովուրդը. քո դատ ու դատաստանը տալու է քո ժողովուրդը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ