Եթե Փաշինյանը մնա իշխանության՝ վստա՞հ եք, որ վաղը Երևանը չի տալու. Հրանտ Բագրատյան
1992-1994թթ. Արցախի 4400 կմ/ք-ին գումարվել է 8200 ք կմ և դարձել է 12.600 քառ. կմ., հիմա 10 100 տրվում է թուրքրերին, մնում 2500-ը, ցույցի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա ասաց.
«Այս հետքը երկու տարի առաջ երևում էր, երբ հարձակվում էր դաշնակիցների, նախկին զինվորականների վրա: Այս տարի հոկտեմբերի 8-ին, երբ մարտերը գնում էին Հադրութի կողմը, արդեն մշակվել էր, որ Շուշին պետք է հանձնենք: Չնայած որտեղ հերոս տղաները կանգնած էին, կարող էին հակագրոհել, հետ բերել, բայց չէր թույլատրվում»:
Բագրատյանը նշեց, որ հոկտեմբերի 8-ին արդեն Փաշինյանին ասվել էր, որ Ալիևն ուզում է 7 շրջանները, գումարած Շուշին և ինչ կհասցնի գրավել բուն Լեռնային Ղարաբաղից, մի բան էլ՝ Հայաստանից:
«Մեզ տանում են նրան, որ Հայաստանը պետք է դառնա թուրքական վիլայեթ: Եթե Փաշինյանը մնա իշխանության՝ վստա՞հ եք, որ վաղը Երևանը չի տալու: Ինչպե՞ս պետք է տանենք երկրի նախագահին, ով ասում է՝ ես տեղյակ չեմ: Սահմանդրությամբ, ղարաբաղցիների կյանքի պատասխանատուն, ի դեպ, այդ մարդն է», – նշեց նա:
Դիմելով ոստիկաններին՝ նա հորդորեց միանալ իրենց. «Էն տարածքը, որ մեզ թողել են, քիչ է գոյատևելու համար»: