05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով»

Այսօր ՀՀ Վարչական դատարանը բավարարել է 5-րդ ալիքի ներկայացուցիչների խմբի՝ Արամ Վարդևանյանի գլխավորությամբ ներկայացված հայցադիմումը։ Այս մասին հայտնում է «5-րդ ալիք»-ի հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը: 

«Դատարանը անվավեր է ճանաչել 17․07․2020 թվականին Ոստիկանության կայացրած որոշումը, իբրև դիմակ չկրելու վերաբերյալ։ Ոստիկանությունը դրանով միջամտել է ԶԼՄ-ի անկախությանը և փորձել էր լռեցնել 5-րդ ալիքին։ Այդպիսի փորձեր շատերն են արել և բոլորի վերաբերյալ արդյունքը լինելու է այդպիսին։ Դատարանը նաև որպես դատական ծախսի պարտականություն Ոստիկանության վրա դրել է 50,000 ՀՀ դրամ վճարելը»,- տեղեկացրել է Հարությունյանը: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ