Մարտական դիրքերից ձեզ հայտարարում եմ․ ոչ մի հայ զինվոր չի լքել իր դիրքը. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումը.
«13 օր կապի բացակայությունից հետո քիչ առաջ առաջնագծից զանգահարեց Արթուր Դանիելյանը և փոխանցեց հետևյալը.
«Վերջին օրերին Ադրբեջանը սկսել է լուրջ գրոհ հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն թե´ մարդկային, թե´ տեխնիկայի մեծ կորուստներով հետ է շպրտվել հայկական զինուժի կողմից։ Սա հաջողվում է անել նաև այն պատճառով, որ մենք բոլորս մի բռունցք ենք դարձել` միասնական մի զարկ թշնամու դեմ։ Սա ամենամեծ զենքն է թշնամու դեմ, և հենց դրա դեմ է հիմա Ադրբեջանը վարելու իր պայքարը։
Փորձելու է պառակտել մեզ ներսից, կոտրել միասնականությունը, կասկած առաջացնել մեկս մյուսի հանդեպ, ստիպել դավաճաններ փնտրել, հավատալ ստոր մտքի, որ հայ զինվորը դիրքեր է թողել։
Ես` Արթուր Դանիելյանս, մարտական դիրքերից ձեզ հայտարարում եմ․ ոչ մի հայ զինվոր չի լքել իր դիրքը, մենք կանգուն ենք, ինչպես միշտ։ Չհավատաք և ոչ մեկին, ով կփորձի ձեզ դրանում հավատացնել։
Չփորձե´ք մտածել անգամ նահանջի տպավորություն թողնելու մասին։
Դիմում եմ հասարակությանը՝ թույլ չտաք, որ մեր իշխանավորները նահանջի հրաման տան, հետ քաշեն մեզ դիրքերից, ինչ-որ պայմանավորվածությունների դիմաց։
Պի´նդ մնացեք, մեր թիկունքը պետք է ամուր լինի»»։