09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի. Մայր Աթոռը հանգանակություններ է ստանում

Արցախի Հանրապետության շուրջ վերջին օրերին ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 30-ին շրջաբերականով հորդոր ուղղեց աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին՝ կազմակերպելու հանգանակություններ՝ ի զորակցություն Արցախի։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Հայրապետական կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արդեն ստացվում են հանգանակված նվիրատվություններ, որոնք կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։

Գերմանիայի հայոց թեմից Մայր Աթոռ փոխանցվել է յոթանասուն հազար եվրո, Իտալիայի Միլանի հայ համայնքից՝ յոթ հազար յոթ հարյուր եվրո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Նվեր Մխիթարյանից՝ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ