Հադրութում շրջափակվել ու ոչնչացվում է ադրբեջանական դիվերսիոն խումբը. ՊԲ
Նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ, հաղորդում են Պաշտպանության բանակից։
«Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է:
Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երևույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով», – ասված է ՊԲ հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին տրված է կրակի դադարի հրաման:
Նշենք, որ ըստ պայմանավորվածության, ժամը 12:00-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվել է հրադադար: