22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2020

Ես ոչ մեկի իրավունք չեմ տվել «ցավոտ փոխզիջելու»՝ իմ և հազարավոր տղերքի արյամբ պահված հայրենիքը․ ազատամարտիկ

Ցավոտը՝ միայն թշնամու համար կարող է լինել: Ես ոչ մեկի իրավունք չեմ տվել «ցավոտ փոխզիջելու»՝ իմ և հազարավոր տղերքի արյամբ պահված հայրենիքը: Թիկունքից մինչև առաջնագիծ՝ ազգովի պայքարում ենք վճռորոշ հաղթանակի համար, ոչ թե ցավոտ փոխզիջումների:   Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության շահի գիտակցությամբ՝ ժամ առաջ հրամայական է ամբողջ քաղաքական ներուժի, պետական, ռազմական, դիվանագիտական փորձառու […]

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղին, Սիրիային և Լիբիային առնչվող հարցերը

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին: «Չավուշօղլուն բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղին, Սիրիային և Լիբիային առնչվող հարցերը»,- ընդգծել է գործակալության աղբյուրը:  

Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի բաժինը: «Էդուարդո Էռնեկյանը, միանալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքին, Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբելել է 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար: Առաջիկայում կփոխանցվի նաև գումարի մնացած մասը»,-ասված է հաղորդագրությունում:

ՊՆ-ն և ԳՇ-ն քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից. Հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: «Առավել ևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները: ՀՀ պաշտպանության […]

Այսօր ՀԱՊԿ-ին դիմելու կարիքը չունենք, բայց ՀՀ սահմանների վտանգի պարագայում մեր դաշնակիցները չեն թողնի՝ այդ իրավիճակը շատ խորանա. Սիմոնյան

Այսօր մենք ունենք մի գործընկեր, որն ամեն կերպ մեզ աջակցում է. դա ՌԴ-ն է: Կարող եմ նշել նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցության մասին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա վստահություն հայտնեց, որ երեք գերտերությունները հասկանում են՝ այսօր Հայաստանը միջազգային ահաբեկչության դեմ կանգնած դարպաս է: Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանն ի վերջո չի դիմում ՀԱՊԿ-ին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի