22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր ՀԱՊԿ-ին դիմելու կարիքը չունենք, բայց ՀՀ սահմանների վտանգի պարագայում մեր դաշնակիցները չեն թողնի՝ այդ իրավիճակը շատ խորանա. Սիմոնյան

Այսօր մենք ունենք մի գործընկեր, որն ամեն կերպ մեզ աջակցում է. դա ՌԴ-ն է: Կարող եմ նշել նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի աջակցության մասին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա վստահություն հայտնեց, որ երեք գերտերությունները հասկանում են՝ այսօր Հայաստանը միջազգային ահաբեկչության դեմ կանգնած դարպաս է:

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանն ի վերջո չի դիմում ՀԱՊԿ-ին, Ալեն Սիմոյանը պատասխանեց՝ այդ կառույցին դիմելուց առաջ նախևառաջ պետք է վստահ լինել, որ նրա գործողությունները բավարար կլինեն համապատասխան արձագանքի համար:

«ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ: Երբ մենք կտեսնենք, որ արդեն իսկ անհերքելի փաստեր կան, որոնք կասկածի տակ դնելը դժվար կլինի… Այս քայլը կանենք, երբ այն միանշանակ դրական պատասխան կստանա:

Այսօր մենք ՀԱՊԿ-ին դիմելու կարիքը չունենք, բայց ՀՀ սահմանների վտանգի պարագայում, հավատացնում եմ, որ մեր դաշնակիցները չեն թողնի՝ այդ իրավիճակը շատ խորանա», – ընդգծեց ԱԺ փոխխոսնակը՝ նշելով, որ շատ փակագծեր այս պահին բացել չի կարող:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ