10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

Իսկ թե ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ։

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնականը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի կողմից խնդրահարույց համարվող դրույթների փոփոխության հարցին, նշել է, որ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով»։

Այս թեման առաջ բերվեց այն պայմաններում, երբ պարզ դարձավ, որ ընտրություններից հետո ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի։

Իսկ թե ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն, ենթադրաբար, բխում է կուլիսներում ընթացող երկկողմ քննարկումներից, ինչը պարզաբանման անհրաժեշտություն ունի»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ