14 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականության առաջնային բաղկացուցիչը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Բաքվի հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր ու դրական գնահատականի։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին:
Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին ՝կոչ անելով անվերապահորեն ու անհապաղ ազատ արձակել բոլոր հայ պատանդներին՝ փոփոխություն անելով H.R. 9087 օրինագծում (Ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենք)։
Այս փոփոխությունը ներկայացրել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆոռնիա)՝ հանձնաժողովի նախագահ Բրայան Մաստի (հանրապետական, Ֆլորիդա) աջակցությամբ։
Այս նախաձեռնությունը անչափ կարեւոր է ու փաստում է, որ ԱՄՆ թե Հանրապետական եւ թե Դեմոկրատական կուսակցության շարքերում կան գործիչներ,որոնք դատապարտում են Բաքվի այս հակահումանիստական գործողությունը։
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականության առաջնային բաղկացուցիչը»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ