08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ձեր լռությունը սպանում է մեզ». Հենրիխ Մխիթարյանը կրկին անդրադարձել է Արցախում պատերազմական գործողություններին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում կրկին անդրադարձել է Ադրբջանի և Թուրքիայի կողմից Արցախում սանձազերծված պատերազմական գործողություններին:

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը սոցցանցի իր էջում հրապարակել է շարժանկար, որի վրա կատարված է «Ձեր լռությունը սպանում է մեզ» գրությունը:

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` կոչ անելով միջամտել ու ստիպել Ադրբեջանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում սկսած պատերազմը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ