05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

21 տարի անց. այսօր հոկտեմբերի 27-ն է

Այսօր հոկտեմբերի 27-ն է: 21 տարի առաջ այս օրը  Նաիրի Հունանյանի գլխավորությամբ 5 ոճրագործներ ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, սպանեցին օրենսդիր և գործադիր մարմինների անդամներին: 

Ահաբեկչության հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ։ 

Երեկոյան ժամը 17-ի մոտ դահլիճ են ներխուժել զինված մարդիկ (Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Էդուարդ Գրիգորյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան) և կրակ բացել՝ հիմնական թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Նրանք և Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրումյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը տեղում զոհվել են, ծանր վիրավորվել է Անդրանիկ Մանուկյանը։

Ահաբեկիչների խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանից պահանջել է հեռուստատեսությամբ ուղիղ եթերով ելույթ ունենալու հնարավորություն և արդար դատի երաշխիքներ, որոնք չեն տրվել։ Հոկտեմբերի 28-ին ձեռնարկվել են պատանդներին ազատագրելու գործողություններ, զինված ահաբեկիչները ձերբակալվել են: 

Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ