13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Այլ ելք ուղղակի չկա․ համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է․

«Պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում ծագած խնդիրների, գործած սխալների, այդ թվում և հանցավոր սխալների մասին խոսելու ժամանակը կգա։

Հիմա դրանք հրապարակավ քննարկելու ժամանակը չէ։

Այս պահին միայն մեկ կարևոր բան ունեմ ասելու. ես համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հայտարարության հետ։

Այլ ելք ուղղակի չկա։ Ու ժամանակ էլ չկա։ Սա մեր՝ պետություն ունենալու ու ազգ լինելու վերջին շանսն է։

Հ.Գ. Հայտարարության լինկը՝ մեկնաբանությամբ։ Կարդացե՛ք Մանուկյանի հայտարարությունը, նոր լայքեք գրածս»։

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել նշելով՝ «այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել»։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ