26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 20, 2018

Թուրքիան «վերահսկողության» տակ է վերցնում ՎՈւԱՄ–ը

Թուրքիայի պատվիրակությունն Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Պարուբիին առաջարկել է խորհրդարանական մակարդակով ընդլայնել համագործակցությունը՝ եռակողմ կամ քառակողմ ձևաչափով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մամլո ծառայությունը։ Կիևում հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Վոլկան Բոզքըրը առաջարկել է համագործակցել Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա կամ Ուկրաինա-Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ձևաչափով։ Գերագույն Ռադայի նախագահն ասել է, որ աջակցում է տարածաշրջանային համագործակցությանը, […]

Նախագահ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լիտվայի դեսպանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի  կատարած մեծ աշխատանքը եւ հայ-լիտվական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը: Էրիկաս Պետրիկասը իր հերթին նշել է, որ միշտ մնալու է հայ ժողովրդի լավ բարեկամը:

Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ ԻշխանԿարապետյանի գլխավորած պատվիրակությանը: Պետական նախարարը կարևորել է ՀՀ և ԱՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունների համագործակցության սերտացումը և նշել, որ ոլորտում անելիքները շատ են: Ա. Հարությունյանի խոսքով՝ ՀՀ-ումկատարվող բոլոր բարեփոխումները պետք է զուգահեռաբար իրականացնել նաև Արցախում: Այդ առումով, նա հորդորել է հյուրերին փոխգործակցության շրջանակում Արցախի գործընկերներին աջակցել ինչպեսմասնագիտական, այնպես էլ տեխնիկական հարցերում: «Սննդի անվտանգության ապահովումը կառավարության կարևոր խնդիրներից մեկն է, և մենք շահագրգռված ենք, որ թե ՛ տեղական արտադրության և թե՛ ներմուծվող սննդամթերքի որակը համապատասխանի միջազգայինչափանիշներին: Այն կարևոր նախապայման է ոչ միայն մեր բնակչությանը առողջ և որակյալ սնունդ ապահովելու տեսանկյունից, այլև արտահանման գործում մրցունակ և պահանջված լինելու առումով»,- ասել է Ա. Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար՝ Ի. Կարապետյանը նշել է, որ աշխատանքային այցի նպատակն է իրենց գործընկերների հետ քննարկել առկա խնդիրները, իրականացվողծրագրերը և համատեղ անելիքները: Նա իր պատրաստակամությունն է հայտնել գործադրելու բոլոր ջանքերը ակտիվ փոխգործակցության և համադրված աշխատանքի կազմակերպման համար: Անդրադառնալով նախանշվածծրագրերին՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետը ընդգծել է պարտադիր սպանդանոցային մորթին անցումը, որի իրականացումն Արցախում կառաջարկվի փուլային եղանակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սննդամթերքի անվտանգության և հսկողության համակարգերի զարգացմանը, ինչպես նաև ռիսկերի գնահատման մոդելի ներդրմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Համլետ Ապրեսյանը:

Սերժ Սարգսյանը Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների հետ խոսել է բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումների մասին

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 20-ին հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանի հետ առաջին հանդիպմանը Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նախ իրենց շնորհավորանքներն են փոխանցել վարչապետին՝ մաղթելով […]

Թռիչք արա, միացիր Անիին…

ՀՆՔ ՄՇակույթ կուսակցության նախագահ Անի Զախարյանը հայտարարություն է տարածել. Վաղը ապրիլի 21-ին ժամը 14:00-ին սպասում եմ ձեզ Ազատության հրապարակում… ԹՌԻՉՔ ԱՐԱ՝ ՄԻԱՑԻՐ ԱՆԻԻՆ… Սիրելի հայրենակիցներ ես չեմ միանում Նիկոլին, սակայն որպես հայուհի, որպես քաղաքական գործիչ ես պարտավոր եմ քաղաքական պատասխանատվություն ստանձնել այն հազարավոր քաղաքացիների համար, ովքեր այս օրերին իրենց ընդվզումն են արտահայտում երկրում ստեղծված ճգնաժամի […]

Միջազգային մամուլը Հայաստանի «Թավշյա հեղափոխության» մասին

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում վերջին օրերին իրականացվող բողոքի ցույցերին, հայտնում է Ամերիկայի ձայնը: BBC-ն, The New York Times-ը, Euronews-ը, Aljazeera-ն, Washngton Post-ը և բազմաթիվ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում և լրատվական թողարկումներում ներկայացնում են Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ վերլուծելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և դրա պատճառները: […]

Ընդդիմության մյուս ներկայացուցիչներն անհետացել են. քաղաքագետ

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ այն, ինչ ընթանում է Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, շատ հետաքրքիր է: «Անընդհատ ավելանում է մարդկանց թիվը, իսկ պարոն Փաշինյանն էլ շատ կրեատիվ է, պետք է արժանին մատուցել նրան»,-այսօր հրավիրված քննարկմանն ասաց նա: Վերջինս, սակայն, նշեց, որ ապրիլի 17-ից սկսած՝ այս ցույցերը նպատակ չունեն, բացի այդ […]

Արշակունյաց պողոտայում վարորդի ինքնազգացողությունը վատացավ. լարված իրավիճակ

Արշակունյաց պողոտայում մեքենաների վարորդները փակել են ճանապարհը: Մեքենաներից մեկի վարորդը հորիզոնական դիրքով կանգնել է և չի իջնում մեքենայից: Ճանապարհային ոստիկանության ծառայողները երկու քարշակ են  հրավիրել, սակայն վարորդը մեքենայից չի իջնում: Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, դիմելով ՃՈ աշխատակցին, ասաց, որ օրենքը թույլ չի տալիս քարշակել մեքենան, եթե ներսում մարդ կա: ՃՈ աշխատակիցը հորդորեց հարցերն ուղղել ոստիկանության լրատվական […]

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ապրիլի 20-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, կարեւորել միջխորհրդարանական կապերի առավել խորացումը: Նշվել է, որ երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերը բավականին ակտիվ համագործակցում են, մշակվել է աշխատանքային պլան: Քննարկվել են միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի