27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2018

Շտապ օգնության բժիշկն այնքան հարբած է գնացել կանչի, որ հիվանդի տանն ընկել է /տեսանյութ/

Կալինինգրադի բնակչուհին շտապ օգնություն է կանչել, սակայն ժամանած բժիշկներին էլ ավելի շատ է բժշկական օգնություն պետք եղել։ Փոխանակ հիվանդին օգնություն ցույց տա՝ բժիշկը հազիվ է ոտքի վրա մնացել, չի կարողացել խոսել ու անգամ ընկել է։ Ականատեսներն ասում են, նա խիստ հարբած է եղել։ Անգամ տեսագրել են նրան ու տարածել համացանցում։ Դեպքի առթիվ քննություն է սկսվել։

Դոպինգի հայկական հետևանքները. ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է աշխատանքից

Մեկ ամիս առաջ Երևանում ուսումնամարզական հավաքների ժամանակ  50-ից ավելի մարզիկների ստուգումներ է կատարել, բայց միայն ծանրամարտիկ Սոնա Պողոսյանի արյան մեջ է դոպինգ հայտնաբերել: Մարզուհին հերքել է, որ խթանիչներ է օգտագործել: Սա ըստ կանոնակարգի կարելի է վիճարկել դատական կարգով, բայց ր մարզիչը և հավաքականի գլխավոր մարզիչը  իրատեսական չեն համարում սա, գտնելով, որ դժվար թե այստեղ ինչ […]

Վթարային ջրանջատում Դիլիջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 5-ին ժամը 11.00-20.00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Շահումյան, Գայի, Հովսեփյան, Ուսանողական, 1-ին  փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Չարաշահումներ Արմավիր մարզի 8 համայնքում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Արմավիր մարզի տարբեր համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 23 քրեական գործ. նշված քրեական գործերից 13-ը միացվել է մեկ վարույթում: Մասնավորապես՝ չարաշահումներ են արձանագրվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015-2016 թվականների ընթացքում Արմավիրի մարզի մի շարք համայնքների շահառուներին պարարտանյութի և սերմացուի  […]

«Էն Շլոկի ու Աստղայի համար ուշքս գնում ա»

Նախորդիվ առիթ ունեցել ենք անդրադառնալու հնդկական սերիալներին։ Օրերս նույնիսկ  մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անդրադարձավ այդ թեմային։ Շատերը նշում են՝ հնդկական սերիալները  չպետք է ցուցադրվեն հայկական հեռուստաալիքներով, բայց հաշվի առնենք ևս մեկ հանգամանք․ կան կարծիքներ, որոնք  հակասում են վերոնշյալին։  Henaran.am-ը փոքրիկ հարցախույզ է  կատարել  տարբեր տարիքի քաղաքացիների շրջանում։ Մեր հարցումների արդյունքները ցույց տվեցին, որ հնդկական սերիալների […]

Մազերը վարսահարդարիչով չորացնելիս քամիչ օգտագործեք․ արդյունքն ապշեցուցիչ է /տեսանյութ/

Բարակ ցանցով քամիչ վերցրեք: Մազերդ դրեք դրա մեջ և չորացրեք վարսահարդարիչով: Վարսահարդարիչը պետք է պահել 30 սմ հեռավորության վրա՝ մազերը չվնասելու համար: Մազերդ չորացրեք, մինչև լրիվ չորանան:

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  հիդրոմետ ծառայության տվյալների՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան ցուրտ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին հորդորում է. •        փակել ջերմոցները, •    […]

Արյունով ազատագրված հողը երբեք չի վերադարձվում. սա պատերազմի օրենքն է. Գրիշա Սարգսյան

Սիրելի հայրենակիցներ, իմ քաջարի մարտական ընկերներ, հայրենյաց սահմանների պաշտպանության սուրբ գործի հերթափոխը ստանձնած հայոց հերոսական բանակի նույնքան հերոսական զինվորներ։ Ահա բոլորեց ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ տարելիցը և դեռևս թարմ է հող հայրենիի պաշտպանությանն իրենց կյանքը նվիրաբերած մեր տասնյակ հերոս քաջորդիների կորստյան ցավը, որը երբեք չի սպիանա, քանի ապրում է մեր ժողովուրդը։  2016-ի լայնածավալ գործողություններով դավադիր […]

«Այլ հարց է, թե արդյոք ՀՀԿ շրջանակներում այդ մարդը կա, թե ոչ»

ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը սխալ է համարում հայտարարությունները, թե նախագահ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: «Անփոխարինելի մարդ չկա, և դա ողբերգություն է, եթե Հայաստանն իր ամբողջ պոտենցիալով չի կարող գտնել մի մարդու, ով կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին: Եթե դա այդպես է, դա ողբերգություն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Լ. Սարգսյանի՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված