29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դոպինգի հայկական հետևանքները. ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվել է աշխատանքից

Մեկ ամիս առաջ Երևանում ուսումնամարզական հավաքների ժամանակ  50-ից ավելի մարզիկների ստուգումներ է կատարել, բայց միայն ծանրամարտիկ Սոնա Պողոսյանի արյան մեջ է դոպինգ հայտնաբերել: Մարզուհին հերքել է, որ խթանիչներ է օգտագործել:

Սա ըստ կանոնակարգի կարելի է վիճարկել դատական կարգով, բայց ր մարզիչը և հավաքականի գլխավոր մարզիչը  իրատեսական չեն համարում սա, գտնելով, որ դժվար թե այստեղ ինչ որ քողարկված միտում լինի:

Բայց  դոպինգային կանոնները խախտելու հետեվանքները կրեցին մարզիչները: Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն Սոնա Պողոսյանը արգելվել է մասնակցել մրցումների, իսկ ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը եւ 2-րդ մարզիչ Արման Ղազարյանը հեռացվել են աշխատանքից :

Արտաշես Ներսիսյանը՝ հավաքականի  գլխավոր մարզիչը չի հասկանում, թե ինչու է օգտագործել խթանիչներ, որովհետև ինքը հաջողություն ուներ սպորտում և գիտակցել է, որ իր այդ քայլով  «վատություն է անելու» ոչ միայն իրեն, այլև մարզիչներին:

«Խթանիչի ազդեցությունը 20-25 օրից անցնելու է, իսկ մրցումներին դեռ 6 ամիս կա, բայց Սոնան բացատրություն չունի: Էսօր ես դրա համար պատասխան եմ տալիս, հեռացվել եմ, որովհետև ես չգիտեմ էդ աղջիկը տունը ինչ է օգտագործել», նշում է Արտաշես Ներսիսյանը:

Մարզիչը չի բողոքարկելու, բայց  և նշում է, որ ծանրամարտի բոլոր աղջիկներին հետևում է, զգուշացնում բազմիցս, սակայն  ամեն ինչ վերահսկել հնարավոր չէ, մանավանդ, երբ անիմաստ է կատարվել այդ քայլը:

«Մեկը  մի ապուշություն անի ու պատժվի նա ով կյանքը դրել է էդ գործի մեջ: Ես պետք է պատժեի, հիմա ինձ են պատժում»-դժգոհում է Արտաշես Ներսիսյանը:  32591a47764ead663eb7506ab5c84286_L

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ