28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2018

Մենք մեր երկրում հակառակորդներ և թշնամիներ չունենք. Շարմազանով

 ՀՀԿ-ում չի քննարկվում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը. ՀՀԿ Գմ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նման հեռանկար չի քննարկվել, դա քաղաքական օրակարգ չէ»,-ասաց ՀՀԿ խոսնակը: Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ՀՀ-ում գործընթացները պետք է ունենան քաղաքական ընթացք: «Խորհրդարանն օրենքով սահմանված կարգով ընտրել է վարչապետ»,-նշեց նա: Շարմազանովն ասաց, որ քաղաքական մեծամասնությունը Ս. Սարգսյանի […]

Անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը պահպանեն 3 սկզբունք. ՀՀԿ

«Մենք հարգում ենք մեր քաղաքացիների ազատ երթեր անցկացնելու իրավունքը, սա սահմանադրական նորմ է, և որևէ մեկն իրավունք չունի այն սահմանափակել, միևնույն ժամանակ կարծում եմ, որ ցույցի կազմկերպիչները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի ցույցի մասնակիցները չիրկանացնեն ապօրինի գործողություններ: Դժբախտաբար եղել են հակառակ դեպքերը»,-ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հատկանշելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանների դերը: Շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար՝ քաղաքապետը […]

Նվիրվում է Աշոտին. Փաշինյանը երթ է անցկացնում

«Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի մասնակիցները երթ են սկսել Հանրապետության հրապարակից։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երթը սկսելուց առաջ նշել է, թե երթը նվիրվում է ոստիկան Աշոտին։ Նա մանրամասնել է, որ Բաղրամյանում ակցիայի ժամանակ Աշոտ անունով մի ոստիկանի տատը և հայրը եղել են ցուցարարների շարքում, եւ նրանց հարևանը Աշոտին կոչ է արել միանալ ցուցարարներին։  

Ուզում եմ ներողություն խնդրել իմ տարիքի մարդկանց անունից մեր երիտասարդությունից. Ս. Դանիելյան

Հանրապետության հրապարակում դերասան Սերգեյ Դանիելյանը միացավ Իմ քայլը նախաձեռնությանը: «Ես ներողություն եմ խնդրում իմ տարիքի մարդկանց անունից, ովքեր նոր սերնդին այսպիսի Հայաստան են ժառանգել: Ես ձեր հաշվին եմ ապրում այս մի քանի տարին, արդեն քանի տարի դուք նայում եք իմ Յութուբի ալիքը,դուք գնում եք իմ տոմսերը,  դրա համար ողջունում եմ ձեզ: Շնորհակալ եմ ձեզ, որ […]

ՊՆ վարչական համալիրում անցկացվում է եռօրյա ուսումնական հավաք

Ապրիլի 19-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է հանրապետության զինկոմիասարիատների ղեկավար կազմի համար անցկացվող եռօրյա ուսումնական հավաքը, որին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ, զորակոչի գործընթացի այլ պատասխանատուներ: Ողջունելով մասնակիցներին` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ զորակոչի գործընթացում ներգրավված անձնակազմի համար հավաքը հնարավորություն է անմիջապես պաշտպանության նախարարության և […]

«Սիրելի Սերժ քո ժողովուրդը, քո հայրենիքը ունի քո կարիքը»

«Սիրելի Սերժ քո ժողովուրդը, քո հայրենիքը ունի քո կարիքը, խնդրում եմ ժամ առաջ ինքնաթիռի տոմս գնիր և արի Հայաստան, քո հայրենիքը սպասում է քեզ»,-քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ դիմումը ուղղված է աշխարհահռչակ երաժիշտ, System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի Հիմնադիր Սերժ Թանկյանին: Փաշինյանի խոսքով` Թանկյանը կողմ է իր սկսած թավշյա հեղափոխությանը: Ավելի վաղ […]

Ով կընդունի Նրան և կսիրի, նա կփրկվի

… Ես գալիս եմ այս ողբերգական ժամանակում, որ նախորդում է տիեզերական աղետներին, գալիս եմ, որպեսզի կենդանացնեմ ձեր հիշողության մեջ Իմ Աստվածամարդկային Անձը, այնպես որ դուք հասկանաք, թե ինչ է Այն Իրենից ներկայացնում, որպեսզի ընդունեք այդ Անձը այն ամբողջ դիվական խավարից հետո, որով դուք Այն պարուրել ու ծածկել եք, որպեսզի դուք սիրեք այդ Անձը, վերադառնաք Նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի