Ռուբեն Հայրապետյանը Յուրչենկոյին ուզում է տեսնել Հայաստանի թիմում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերանշանակված գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսել է ազգային ընտրանու թեկնածու Դավիդ Յուրչենկոյի մասին: «Որքանով տեղյակ եմ, ռուսական ֆուտբոլում լեգեոնականների հարցը կքննարկվի Մունդիալից հետո: Մենք հետաքրքրված ենք Յուրչենկոյով: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը շատ անգամ է ասել, որ Յուրչենկոյին ուզում է տեսնել Հայաստանի թիմում»,-ասել է Մինասյանը: