02 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Փաստաբանների պալատը անթույլատրելի է համարում «ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը»

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, հորդորելով բողոքի ակցիաների կազմակերպիչներին՝ «չառաջնորդվել միայն ներքին քաղաքականության փոփոխության մտքով, հիշել երկրի արտաքին մարտահրավերների և խնդրահարույց թեմաների մասին»:

Փաստաբանների պալատի նախագահը անթույլատրելի է համարել «ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու և բերման ենթարկելու գործելաոճը», ինչպես նաև անընդունելի՝ «ցուցարարների շարքերում տեղի ունեցող որոշ քաղաքացիների սադրանքները»:

«Անընդունելի ենք համարում առաջին գծում աշխատող լրագրողների հանդեպ կիրառվող բռնության և անհանդուրժողականության դեպքերը, որոնք ոչ միայն դատապարտելի են, այլև դեմ են ժողովրդավարական արժեքներին և իրավական պետության առաջնահերթություններին», – ասված է հայտարարությունում: ֊ «Փաստաբանների պալատը դատապարտում է ազատ տեղաշարժման իրավունքի խախտումներն ու արտահայտվելու իրավունքի հանդեպ որևէ ոտնձգության փորձ։ Միևնույն ժամանակ չենք կարող չանդրադառնալ հավաքներին անչափահասների և անգամ մանկահասակ երեխաների մասնակցության անթույլատրելիությանը»:

Կոչ անելով ցուցաբերել զսպվածություն և գործել միայն իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներով՝ Արա Զոհրաբյանը նաև հիշեցնում է, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրող փաստաբանների խումբը շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական օգնություն ցույցերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիներին և շարունակելու է արձագանքել իրեն դիմած բոլոր ցուցարարներին։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ