Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Լուչ-Էներգիայից»

Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիան» խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ, հայտնում է ակումբի կայքը: Ակումբի պաշտոնական հայտարարության համաձայն՝ նման որոշում է կայացվել անբավարար արդյունքների պատճառով: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի նախորդ 8 խաղերում «Լուչ-Էներգիան» վաստակել է 8 միավոր, ինչպես նաեւ դուրս մնացել Ռուսաստանի Գավաթից: