Վաղը ժամը 11-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ տոնելու հաղթանակը. Փաշինյան

«Հանրապետության հրապարակը վաղը՝ մայիսի 1-ից դառնում է համաժողովրդական տոնախմբության վայր»,-այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է վարչապետի թեկնածու, շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ «Վաղը առավոտյան ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում։ Չգնալ որեւէ այլ տեղ, բողոքի որեւէ տրամադրություն չունենալ, հավաքվել հրապարակում եւ տոնել սեփական հաղթանակը։ Տոնել հաղթանակը հուսահատության, արտագաղթի, թուլության, անորոշության նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։ «Հիմա […]