27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 5, 2018

Սպիտակում բախվել են բեռնատարներ. վարորդներից մեկը մահացել է (լուսանկարներ, տեսանյութ)

Ապրիլի 4-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Սպիտակի Երևանյան խճուղու 1-ին կմ-ին իրար են բախվել «Վոլվո» և «Մերսեդես Բենց-914D» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ: «Մերսեդես Բենց-914D»-ի վարորդը` 1972 թ. ծնված Հովհաննես Գալստյանը, տեղում մահացել է, իսկ «Վոլվո»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան Սենատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում վաղուց իրենց հաստատուն տեղը զբաղեցնող միջխորհրդարանական կապերը կշարունակվեն ընդլայնվել և ամրապնդվել նաև տիկին Կազելատիի անձնական ջանքերի […]

Ադրբեջանի դրոշը քամիներից ֆոբիա ունի

Ադրբեջանի դրոշը քամիներից ֆոբիա ունի։ Բոլորիս հայտնի հսկայական դրոշը պարզվում է քամիներից հատուկ ֆոբիա ունի։ Նախ տեղադրելու ժամանակ պատռվեց, փոխեցին, հիմա կրկին դրոշը ապամոնտաժվել է՝ ուժգին քամուն չդիմանալու պատճառով։ Պարզվում է հրապարակում տեղադրվելիք դրոշը դեռ գործարանում խնդիրներ է ունեցել, բայց այդպես տեղադրվել է։ Հիմա դրոշի համար հատուկ միջազգային փորձագետներ են հրավիրել, որպեսզի դրոշը խելքի բերեն։ […]

Եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, այլ մեկ ուրիշը լինի, շատ բան չի փոխվի. Մակեյան

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամ Պետրոս Մակեյանը համաձայն է՝ ՀՀ-ում ընդդիմությունը մասնատված է: Միաժամանակ, ըստ նրա, հիմա ամենաարդյունավետ ժամանակն է միավորվելու, դուրս գալու պայքարի գործող վարչախմբի դեմ: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Մակեյանն ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անել, որ նախագահ Սերժ Սարգսյանը չփորձի դրժել իր խոստումն ու դառնա վարչապետ:  […]

Հայտնաբերվեց անհայտ կորածի դիակը

Ապրիլի 4-ին, ժամը 2.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Աչաջուր գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ ամուսինը՝ 1971 թ. ծնված Էդիկ Դարբինյանը, ապրիլի 3-ին, ժամը 6.00-ի սահմաններում, գնացել է անտառ սունկ հավաքելու և չի վերադարձել: Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 13.30-ին, «Սևքարի» անտառտնտեսության […]

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի և «Սատար Ղարաբաղին» ֆրանսիահայ միության անդամների հետ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարած պատվիրակությունն ապրիլի 4-ին այցելել է Փարիզում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Դեսպան Վիգեն Չիտեչյանի հետ կարճատև առանձնազրույցից հետո խորհրդարանի նախագահը հանդիպել է «Սատար Ղարաբաղին» ֆրանսիահայ միության անդամների հետ։ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և այս տարիներին Արցախում պետականաշինության գործընթացի վերաբերյալ բանախոսությամբ՝ ընդգծելով անվտանգության ապահովման, արտաքին քաղաքականության […]

Մեր կապերը, որ սերում են պատմությունից, լի են փոխադարձ հարգանքի ու միմյանց սատարելու բազմաթիվ դրսևորումներով. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Բարեխնամ Ուխտի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո հանդիպում է ունեցել Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Մալթայի Մարտական Ուխտում Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերվող ընդունելության համար […]

Վեց մարդ թունավորվել է շմոլ գազից, որոնցից երեքը՝ երեխաներ

Ապրիլի 4-ին՝ ժամը 6.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1959 թ. ծնված Շողիկ Ա.-ին, 1978 թ. ծնված Վլադիմիր Ա.-ին, 2007 թ. ծնված Դավիթ Ա.-ին, 2006 թ. ծնված Լևոն Ա.-ին, 2017 թ. ծնված Տիգրան Ա.-ին և 1981 թ. ծնված Վիկտորիա Գ.-ին: Այս մասին տեղեկանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված