25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 5, 2018

Միքայել Մինասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով

Վատիկանի պարտեզներում այսօր Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն` Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի մասնակցությամբ: Հանրապետության նախագահն այնուհետև այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Նախագահ […]

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Վատիկանում հանդիսավորությամբ բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը

Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը:  Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` […]

ՀՀ նախագահին առնթեր պետական պարգեւների հանձնաժողովի վերաբերյալ հրամանագիրը կորցրել է ուժը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ նախագահին առընթեր պետական պարգեւների հանձնաժողովի նոր կազմի մասին» հրամանագիրը: «Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ. 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգեւների հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-352 […]

Գողացված բանկային քարտով գումար են կանխիկացրել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձանց ինքնությունը: 2017թ. սեպտեմբերի 15-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ օգոստոսի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ գյուղի փողոցներից մեկում կայանված ավտոմեքենայի սրահից հափշտակել են իր վարորդական […]

Նախատեսվել է ազատազրկվածների և զինծառայողների մերձավոր ազգականների Պաշտպանին դիմելու կարգը

Գործադիրը հավանություն է տվել ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը կարգավորող իրավական լուծումների լիարժեքությունը և տերմինաբանական հստակությունը: Օրինագծերով, մասնավորապես, ամրագրվել են Պաշտպանի՝ […]

Դանակահարություն Վերնիսաժում

Ապրիլի 5-ին, ժամը 1.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժում վիճաբանություն է:  Նույն օրը, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի, գոտկային կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ, ժամը 2.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Բյուզանդի փողոցի 1/3 […]

Ոստիկանները բացահայտել են Մալաթիայում կատարված ավազակային հարձակման դեպք (լուսանկարներ)

Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, անհայտ անձինք մտել են Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի տարածք ու երկաթե ձողով հարվածներ հասցրել աշխատակցի գլխին՝ հափշտակելով նրա մոտի գումարն ու բջջայինը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համատեղ հետախուզակաան միջոցառումներով, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։ Ապրիլի 4-ին հայտնաբերվել և ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին […]

Աղջիկներն էլ կարող են ծառայել /տեսանյութ/

«Ապրիլյան պատերազմի ժամանակ Ուրֆանյանի զոհվելուց հետո  հրամանատարությունը իր վրա վերցրեց Աբաջյանը: 18-19 տարեկանները պահեցին դիրքերը: Ռազմահայրենասիրական դաստիարակությունը ուսումնական հաստատություններում պետք է տրվի անպայման»,-այսօր՝ ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊՆ և Կրության ու գիտության նախարարության համատեղ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ եվ 120 հիմնական դպրոցի զինղեկ Սամվել Վանեսյանը: Վանեսյանի խոսքով՝ աղջիկներն էլ ցանկություն ունեն և կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի