Դպրոցների կառավարման խորհուրդները շատ հաճախ ձեւական բնույթ են կրում. մշակվում է նոր մոդել. նախարար

Դպրոցների կառավարման խորհուրդներ, անցում համընդհանուր ներառականության, փոքր դպրոցների օպտիմալ կառավարման համակարգ. այս և մարզի հանրակրթության համակարգին վերաբերվող այլ խնդիրներ էին ընդգրկված ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի օրակարգում: Ներկայացնելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղությունները՝ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է ցանկացած նախագծի հանրային լայն քննարկումների կազմակերպումը, մասնավորապես ոլորտի մասնագետների […]