25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Կան լիազորություններ, որոնք առավել արդյունավետ իրականացվելու են Բաղրամյան 26-ում»

«Օպիմալացումը նպատակ է, որը թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել, բայց եթե օպտիմալացումը բերելու է արդյունավետության նվազմանը, ապա դա օպտիմալացում չէ, դա, կներեք, կոպիտ բառ չեմ ուզում օգտագործել, սխալ մոտեցում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նոր նախագահի նստավայրի փոխարեն կարելի էր գնալ օպտիմալացման:

Արդարադատության նախարարի խոսքով`հանուն օպտիմալացման պետք չէ մարդուն, ով, օրինակ ունի երկու ձեռք, թողնել մեկով: «Որովհետև այդ ձեռքով կարելի է ավելի շատ գործել, հիմա նույնն այս պարագայոմ, կան լիազորություններ, որոնք առավել արդյունավետ իրականացվելու են Բաղրամյան 26-ում»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանն ասաց, որ Բաղրամյան 26-ը կօգտագործվի մի շարք լիազորությունների իրականացման համար, իսկ այն լիազորությունները, որոնք ուղղակիորեն առնչվում են կառավարության գործունեությանը, կիրականացվեն կառավարության շենքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ