31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Հոգևոր Հայաստանը» բարձրացնում է համազգային ընտրանու ձևավորման խնդիր/տեսանյութ/

«Հոգևոր Հայաստանը» բարձրացնում է համազգային ընտրանու ձևավորման խնդիր:

Այսօր՝ ապրիլի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախաձեռնության հիմնադիր անդամները հայտնեցին, որ կա հստակ ձևավորված ճանապարհային քարտեզ և ծրագիր:

Նախաձեռնության անդամ, ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը նշեց, որ ձևավորվելու է համայն հայության հարցերի խորհուրդ, որի օրակարգում կլինի համայն հայության միասնականության հարցը: Իսկ այն ձևավորելու համար իրենք կսկսեն կոնսուլտացիաներ բոլորի հետ՝ իշխանության, հասարակության, մտավորականության, սփյուռքահայության:

«Համահայկական կառավարություն է ձևավորվում, որովհետև մենք այսօր իշխանություն և կառավարություն չունենք, իսկ ընդդիմությունը վստահություն չի ներշնչում»,- նշեց Չալիկյանը:

Պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Կարապետյանը հայտարարեց, թե «Հոգևոր Հայաստանը» զանգակատան դերակատարություն է կատարում:

«Նորից բարձրաձայնում եք միասնականության հարցը, որն այսօր ամենամեծ պահանջարկն ունի հանրության և համազգային մակարդակում: Հայաստանի 26-ամյա Հանրապետությունն  այդպես էլ չկարողացավ իրավիճակ ստեղծել, որ յուրաքանչյուր հայ ապրի միասնական կյանքով, իրեն մասնակից զգա ՀՀ-ի ամբողջ գործունեության»,- նշեց պատմաբանը: 

Կարապետյանը նշեց, որ ձևավորվելիք Խորհուրդը քաղաքական միավորում չէ:

«Մենք այդպես էլ չկարողացանք ունենալ այնպիսի ազգային առաջնորդներ՝ ոչ քաղաքական էլիտա կոչվածը, ովքեր հանձ կառնեին կամ կվերցնեին պատասխանատվություն համայն հայության խնդիրները բարձրաձայնելու, ինչու չէ նաև առաջնորդելու առումով»,- նկատեց նախառենության անդամ, երգահան Եղիշե Պետրոսյանը:
Եղիշե Պետրոսյանի խոսքով՝  Հայաստանն առանց թռիչքի չի կարող անցնել զարգացման  հաջորդ փուլ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ