12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Քաղաքացիները չեն վստահում ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ ընդդիմությանը․ «Gallup International» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Gallup International» ասոցիացիայի Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը նշեց՝ այսօր մեր երկրում քաղաքացիները չեն վստահում ո՛չ իշխանություններին, ո՛չ ընդդիմությանը:
Բանախոսը ներկայացրեց սոցիոլոգիական հետազորությունների արդյունքները։ Հետազոտությունները կատարվել են 2018 թվականի մարտի 22-30-ն ընկած ժամանակահատվածում՝ ողջ երկրի ծարածքում։
«Հարցումներին մասնակցել է 1120 մարդ: Հարցումները կատարվել են դեմ առ դեմ։ Հարցման շրջանակներում հարցվողներից հետաքրքրվել ենք՝ որքանո՞վ են մեր քաղաքացիները վստահում ՀՀ իշխանություններին: Հարցվածների 4.7 տոկոսը պատասխանել է, որ լիովին վստահում է, 20.4 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է, 47.5 տոկոսը՝ ընդհանրապես չի վստահում, և 3.9 տոկոսը՝ ավելի շուտ չի վստահում», – ասաց բանախոսը։
Հարցին՝ որքանո՞վ եք վստահում ընդդիմությանը, հարցվողներրի 4.9 տոկոսը պատասխանել է, որ լիովին վստահում է, 19.3 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է, 26.2 տոկոսը՝ ավելի շուտ չի վստահում, 43.7 տոկոսն ընդհանրապես չի վստահում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ