25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գործելու է նախկին կարգը. ԱԳ փոխնախարարը՝ վիզաների մասին

«Ընդհանուր առմամբ ասեմ, որ մեր զինանոցի վերազինումը կայուն և մնայուն գործընթաց է, որը տեղի է ունենում մեր և Ռուսաստանի միջև»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ խոսելով Ռուսաստանից նոր վարկ վերցնելու լրատվամիջոցների հրապարակումներից:

Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ներկայացուցչությանը, նա նշեց, որ Պաշտպանության նախարարությունը տվել է մեկնաբանություն, և ավելացնելու ոչինչ չունի:

Իսկ վիզամետրիկի գործունեության մասին, մասնավորապես Գերմանիայի դեպսանատունը հայտարարել է, որ այսուհետ վիզամետրիկն է արդեն ընդունելու փաստաթղթերը, նա ասաց, որ իրականում այդպես չէ: «Նույն դեսպանատունը հայտարարել է, որ գործելու է նախկին կարգը, հարցը պետք է մինչև վերջ քննարկվի, քանի որ Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինեն, քննարկման արդյունքում կկայացվի որոշում»,-ասաց նա և նշեց, որ մրցույթը հայկական կողմը չի հայտարարել:

Անդրադառնալով ռուս-թուրքական մերձեցմանը՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ ամեն երկիր հելնում է իր շահերից, և տվյալ պարագայում ավելի շատ է միտումը՝ Ռուսաստան և Թուրքիայի շահերը համընկնում են: «Մենք պետք է դա առնենք և ուշիուշով հետևենք: Տվյալ փուլում ավելի մեծ դաշտ կա նրանց շահերի համար: Դա առաջին անգամ չէ, մենք հիշում ենք՝ ինչ մեղրամիս եղավ, հետո ինչ հայտարարեց Ռուսաստանի նախագահը՝ մեջքով դանակից խփեցին»,-ասաց նա և նշեց, որ այդ գործընթացում կան հակասություններ, կա մերձեցում, և մենք հետևում և եզրակացություններ անում ենք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ