02 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, այլ մեկ ուրիշը լինի, շատ բան չի փոխվի. Մակեյան

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամ Պետրոս Մակեյանը համաձայն է՝ ՀՀ-ում ընդդիմությունը մասնատված է: Միաժամանակ, ըստ նրա, հիմա ամենաարդյունավետ ժամանակն է միավորվելու, դուրս գալու պայքարի գործող վարչախմբի դեմ: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում:

Մակեյանն ընդգծեց՝ պետք է ամեն ինչ անել, որ նախագահ Սերժ Սարգսյանը չփորձի դրժել իր խոստումն ու դառնա վարչապետ: 
«Ապրիլի 9-ին խորհրդարանական համակարգի անցումից հետո քաղաքական ուժերի խնդիրն է համախմբել ընդդիմադիր հանրությանը, որը բնակչության 80-90 տոկոսն է կազմում և այս մեկ ամսվա ընթացքում փորձել ինչ-որ բան անել»,-նկատեց նա՝ հիշեցնելով, որ իրենք հանրահավաքների շարք են սկսել, դրանք շուրջօրյա կդառնան:

«Եթե Սերժ Սարգսյանը չլինի վարչապետ, այլ մեկ ուրիշը լինի, շատ բան չի փոխվի, այսինքն՝ միայն Սերժ Սարգսյանով չի սահմանափակվում: Խնդիրը հետևյալի մեջ է, որ ամեն ինչ արվի առաջիկա մարտ, ապրիլ ամիսներին, որպեսզի ժողովրդին հասկացվի, որ սա շանս է, հնարավորություն է այս համակարգից դուրս գալու և Հանրապետականին դուրս թողնելու այս կառավարման համակարգից: Այսինքն՝ ավելի ընդգրկուն խնդիր պետք է դրվի»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ