24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերը վառել չի լինի. աշխարհահռչակ լողորդը Հանրապետության հրապարակում է

Աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանը ՌԴ-ից ժամանել եւ միացել է շարժմանը։ Նա ելույթ ունեցավ Հանրապետության հրապարակում : Շավարշ Կարապետյանը հուզված էր: Իր խոսքում նա նշեց. «Այսօր  Ռուսաստանի երիտասարդները ինձ որպես դեսպան են ուղարկել, որ բոլոր երիտասարդները, ուսանողները, աշխատող ժողովուրդը ձեր կողքին են, միասին են»։

«Թող պապանձվի այն մարդու լեզուն, որ կարող է ասել, թե այստեղ ճշմարտություն չկա։ Ճշմարտությունը ձեր սրտում է»,- ասել է նա եւ հավելել. «Ռուսաստանում ապրող 2,5 միլիոն հայությունը ձեզ հետ է։ Ապրում է ձեզանով, շնչում է, եւ հավատացեք սերը վառել չի լինի»։

Նշենք, որ Շավարշ Կարապետյանը սուզալողորդ է, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձեւում։

1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երեւանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղեւորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը եւ, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը՝ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրել է տրոլեյբուսի հետին ապակին եւ մեկ առ մեկ դուրս բերել 20 ուղեւորի։ Մյուս ուղեւորներին փրկել չի հաջողվել։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացել էր թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը հանգեցրեց հաշմանդամության եւ սպորտային կարերիայի ավարտին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ