ԵՊՀ-ն պատրաստ է դիմել ԿԳՆ Նիկոլ Փաշինյանին դիպլոմ տալու հարցով
Երեւանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիպլոմի վերաբերյալ։ «Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաեւ մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երեւանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման եւ դիպլոմավորման գործընթացն […]