13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԵՊՀ-ն պատրաստ է դիմել ԿԳՆ Նիկոլ Փաշինյանին դիպլոմ տալու հարցով

Երեւանի պետական համալսարանը հայտարարություն է տարածել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիպլոմի վերաբերյալ։

«Արձագանքելով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, ինչպես նաեւ մեր ուսանողների կազմակերպած ստորագրահավաքին՝ Երեւանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի անձնական գործը՝ իր պատրաստակամությունն է հայտնում պարոն Փաշինյանի համաձայնության դեպքում միջնորդությամբ դիմելու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը, ըստ ընթացակարգի, վերականգնման եւ դիպլոմավորման գործընթացն ապահովելու համար:

Միեւնույն ժամանակ Երեւանի պետական համալսարանն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողն ավարտական կուրսում բացակայությունների պատճառով հեռացվել է համալսարանից»,- ասվում է հայտարարության մեջ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ