04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 20, 2018

Հայրը խեղդել է դստերը

Այսօր՝ ժամը 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի թիվ 1 հանրակացրանի 5-րդ բակարանում մոտ 40 տարեկան կին է մահացել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզել է, որ 1979 թվականին ծնված Լուսինե Խաչատրյանի դիակի վրա բռնության հետքեր կան։ Իրավապահները պարզել են, որ նրան ձեռքերով խեղդել է հայրը՝ 61-ամյա Համլետ Խաչատրյանը, […]

Բավականին լավ թափ ենք հավաքել և պետք է այդպես շարունակենք. Կարեն Կարապետյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը համակարգող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Հանդիպմանը քննարկվել են կառավարության տնտեսական քաղաքականությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը, մասնավորապես նշել է. «Ֆունկցիաների բաժանումը հետևյալ կերպ ենք կատարել. ես պատասխանատու եմ լինելու տնտեսական բլոկի և տարածքային կառավարման համար: Համապատասխանաբար, աշխատակազմի մեջ մենք որոշակի փոփոխություններ […]

Լապշինը շնորհակալություն հայտնեց Փաշինյանին

Այսօր Երեւանում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանը բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը Արցախ այցելելու պատճառով հայտնվել էր Ադրբեջանի բանտում, շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին, քանի որ բանտարկված ժամանակ վերջինն աջակցել է իրեն. «Ես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին, որը Բելառուսի դեսպանատան առաջ բողոքի ցույց էր իրականացնում, երբ ես Ադրբեջանի բանտում էի»,- ասաց նա։

Իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է լրագրողի նկատմամբ բռնությունը և վերջինիս աշխատանքին խոչընդոտելը

2018 թվականի ապրիլի 20-ին առավոտյան 11:30-ի սահմաններում Աբովյան-Երևան մայրուղում ոստիկանության բարձրաստիճան սպան (գնդապետ) մի քանի անգամ հարվածեց լրագրողին և ուժով բերման ենթարկեց նրան։ Լրագրողը ներկայացել էր և ցույց տվել իր լրագրողական բեյջը։ Հիշեցնենք, որ բռնության ենթարկված լրագրողը Տիրայր Մուրադյանն է, ով երեկ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ենթարկվել էր ծեծի։ Բռնության փաստը արձանագրվել է ազատություն ռադիոկայանի […]

«Կոռուպցիան առաջին հերթին պետք է ժողովրդի մեջից հանես, որը շատ բարդ է»

Մի դեպք պատմեմ Սյունիքի մարզից։ Մոտ 1,5 տարի առաջ, երբ եկանք մարզ, մեր գնահատականով ամենածանր վիճակում առողջապահության ոլորտն էր, որում կոռուպցիայի առկայությունը ամենավտանգավորն ա, քանի որ կարա մարդկանց կյանք արժենա։ Մարզի 5 բժժշկական կենտրոններից 4֊ի տնօրենները ստուգումների արդյունքում ազատվեցին և տեղը նորերը նշանակվեցին։ Որոշները կրկին ազատվեցին մի քանի ամիս հետո ստուգումներից հետո։ Ինձ լավ ծանոթ […]

Երեք մեծ բեռնատարներ փակել են Հալաբյան-Կիեւյանի կամուրջ հատվածը. Փաշինյանը գրկեց վարորդին

Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասել են Կիեւյան կամրջին: Այստեղ երեք խոշոր բեռնատարներ փակել են Հալաբյան-Կիեւյան կամուրջ ճանապարհը՝ հայտարարելով, թե մեքենաները փչացել են: Նիկոլ Փաշինյանը մոտեցավ բեռնատարներից մեկի վարորդին եւ ողջագուրվեց նրա հետ: Վարորդները միացան երթին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բեռնատարների վարորդներին ասաց, որ լավ բան չեն անում: […]

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. «Հյուսիս-հարավ» ճանապարհին բեռնատար Mercedes-ը կողաշրջվել է

Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում՝ նոր կառուցվող «Հյուսիս-հարավ» ճանապարհին, Mercedes բեռնատար մակնիշի 704 AA 77 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բաեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն […]

Լուրեր են տարածվել, իբր ԵՄ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է. Այսօր լրատվամիջոցներից մեկում տեղ է գտել լուր, թե իբր ԵՄ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը, ներքաղաքական գործընթացների պատճառով։ Զարմանալի է, որ նման գնահատական կարող էր հնչել Լատվիայի կողմից այն վավերացնելու որոշման հաջորդ օրը։ Իրականում, Հայաստան֊ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի