13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Լուրեր են տարածվել, իբր ԵՄ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսօր լրատվամիջոցներից մեկում տեղ է գտել լուր, թե իբր ԵՄ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը, ներքաղաքական գործընթացների պատճառով։

Զարմանալի է, որ նման գնահատական կարող էր հնչել Լատվիայի կողմից այն վավերացնելու որոշման հաջորդ օրը։ Իրականում, Հայաստան֊ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ։ Այն ընթանում է զուգահեռաբար ԵՄ անդամ տարբեր երկրներում, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության ջանքերով։

Ավելին, թեև նշված համաձայնագրի կնքումը Հայաստանի ղեկավարության վարած արտաքին քաղաքականության հաջողությունն է, թե մենք, թե եվրոպացիք բազմիցս նշել ենք, որ համաձայնագրի իրական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ