25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Կոռուպցիան առաջին հերթին պետք է ժողովրդի մեջից հանես, որը շատ բարդ է»

Մի դեպք պատմեմ Սյունիքի մարզից։ Մոտ 1,5 տարի առաջ, երբ եկանք մարզ, մեր գնահատականով ամենածանր վիճակում առողջապահության ոլորտն էր, որում կոռուպցիայի առկայությունը ամենավտանգավորն ա, քանի որ կարա մարդկանց կյանք արժենա։ Մարզի 5 բժժշկական կենտրոններից 4֊ի տնօրենները ստուգումների արդյունքում ազատվեցին և տեղը նորերը նշանակվեցին։ Որոշները կրկին ազատվեցին մի քանի ամիս հետո ստուգումներից հետո։ Ինձ լավ ծանոթ մի բժիշկ, վերին աստիճանի ազնիվ մարդ նշանակվեց Կապանի բժժշկական կենտրոնի տնօրեն։ Հիմա բնական է պիտի ամենից զատ նաև կոռուպցիայի հարցը լուծեր։ Մի քանի ամսում դրամարկղային մուտքերը մոտ երեք անգամ աճեցին, բայց մի օր եկավ, ասում ա բան չեմ կարում անեմ, մարդիկ զոռով փողը խծկում են բուժքույրի գրպանը թե բա մեր մամային լավ նայի, բժշկի գրպանը, թե բա ամեն ինչ տոչնի արա։ Դեմը առնել ամբողջությամբ չի կարում էս պայմաններում։ Լոզունգներով խոսելը իհարկե հավես ա, բայց երբ հենց քո հարցն է, երբ տունդ ապօրինի առաջ ես տվել՝ կադաստրում փող ես տալիս լևի որ գրանցեն, երբ մի առարկայից գլուխ չես հանում՝ փող ես տալիս որ նշանակեն։ Ու այո, պարզ ա որ նույն բուժքույրը սկսում ա փող ակնկալել, դասախոսն էլ նույնը։ ՀՀԿ֊ն ա չէ՞ մեղավոր )))) Կոռուպցիան պիտի այդ թվում ժողովրդի մեջից հանես, որը շատ բարդ ա, քանի որ ամեն մեկը իր համար ուզում ա հարմար լինի, բայց դե ինքը դեմ ա կոռուպցիային։ Դեմ ա, բայց Սիթիից ա առևտուր անում, ընտրություններին փող ա վերցնում, բայց դե ինքը դեմ ա ))) Մի խոսքով, եթե ինչ֊որ մեկը էլի կարծի որ սա ՀՀԿ֊ի գովքն ա, որի անդամ ես երբեք չեմ եղել ու երբեք չեմ գովաբանել, ապա դուք լուրջ անալիտիկ խնդիր ունեք, ուղղակի անֆրենդ եղեք ոչ իմ նյարդերին ազդեք ոչ էլ ձերը փչացրեք։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ